Լրահոս

21.04.2011 14:57


Ուղևորներից մեկը մահացել է

Ապրիլի 20-ին  ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1986 թ. ծնված Կիմա Ս.-ի վարած «Հունդայի Ցիվիկ» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է 1972 թ. ծնված Տիգրան Ք.-ի վարած «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսին, ինչի  հետևանքով «Հունդայի Ցիվիկ» ավտոմեքենայի ուղևորը` 33-ամյա  Նվեր  Բարսեղյանը,  տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը, վարորդը և «ՊԱԶ-672»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը