Լրահոս

21.04.2011 15:01


Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան երկխոսությունն ընդամենը փոխշահավետ գործարք է՝ հավանական մրցակիցներին շարքից հանելու համար»

Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան երկխոսությունն ընդամենը  փոխշահավետ գործարք է՝ հավանական մրցակիցներին շարքից հանելու համար»

Մամուլի  ազգային ակումբը՝ ԱՄՆ–ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համատեղ, կազմակերպել էր «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները և հնարավորությունները  Հայաստանում» թեմայով քննարկում՝ ՀՀ իշխանական և ընդդիմադիր քաղաքական  ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Իր ելույթի ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն ասել է, թե իր կուսակցությունը 2008թ. ընտրությունների և հետընտրական զարգացումների ժամանակ հայտարարում էր, թե  պետք է բոլորն ընդունեն իրենց սխալներն ու երկխոսության հնարավորություն ստեղծեն, բայց շատ մեծ քննադատությունների էր արժանանում արմատական ընդդիմության կողմից, սակայն հիմա այդ նույն ընդդիմությունն ասում է այն, ինչի համար քննադատում էին իրեն։

–Ենթադրենք՝ այսօր ընդդիմության պահանջով բաց թողեցին քաղբանտարկյալներին, իսկ  կրակողներին էլ բացահայտեցին, բա հետո՞։ Այդ ընտանիքի անդամները չե՞ն հարցնի, թե դա ինչի համար եղավ։ Խնդիրը սա է։ Այսօր այդ մարդկանց զրկանքների, կորուստների, վիրավորվելու հետևանքով,  ի վերջո, երկրում ի՞նչ բարեփոխվեց՝ ոչ մի բան։ Դրա համար, եթե այսօր խոսում են Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան պայմանավորվածության մասին, թեկուզ՝ երկխոսության ձևաչափով, ապա այն, իմ կարծիքով, ընդամենը  փոխշահավետ գործարք է՝ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի  հավանական մրցակիցներին շարքից հանելու  փոխադարձ պայմանավորվածություն։ Իշխանության մրցակիցներին՝ Լևոն Տեր–Պետրոսյանի  ձեռքով, ընդդիմադիր մրցակիցներին՝ համատեղ  ուժերով,–ասել  է նա։

Ըստ Էդվարդ Անտինյանի՝ այն հայտարարությունները, թե ադրբեջանական հարձակաման վտանգից ելնով՝ ՀԱԿ–ը ցնցումներ չի  ուզում՝ պարզապես շանտաժ է, որը լսել ենք նաև  1999թ. հոկտեմբերի 27–ի դեպքերից հտո, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր, թե եթե Ռոբերտ Քոչարյանի կողքին չկանգնենք, ադրբեջանցիները  կհարձակվեն։

–Խնդիրն այն է, որ Ադրբեջանը հիմա մի պատճառով չի հարձկվում՝ որովհեև գիտի, որ  առանց պատերազմի  կստանա այն, ինչ որ ինքը պատրաստ է զիջի, և դրա հավաստիացումն էլ «BBC»–ին տված վերջին հարցազրույցն է,–ընդգծել է նա։

Էդվարդ Անտինյանը հայտարարել է, թե Հայաստանը  երկու  անգամ հեղափոխության հնարավորություն ուներ՝ 2003թ. և 2008թ.։

2003թ. ինչո՞ւ չեղավ հեղափոխություն։ Որովեհտև պատճառը գիտեք, թե ի՞նչ եղավ՝ լիդերի կոշիկի տակը  բարակ էր,  փետրվարին գնաց տուն և ժողվորդին էլ ուղարկեց տուն։ Իսկ  այսօ՞ր  ինչ եղավ։ Իշխանություններին մոնղոլ–թաթարներ  անվանող մարդն ասաց՝ խնդրեմ, մոնղոլ–թաթարնե՛ր, ինձ տվեք թիկնապահ, որ դուրս գամ, որ ձեզ  տապալեմ։ Թիկնապահ չտվեցին՝ հեղափոխությունը տապալվեց,–ընդգծեց նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը