Լրահոս

22.04.2011 10:38


Հռոմի պապն առաջին անգամ կպատասխանի հեռուստադիտողների հարցերին

Հռոմի պապն առաջին անգամ կպատասխանի հեռուստադիտողների հարցերին

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ը կդառնա աշխարհում առաջին քահանայապետը, ով հեռուստաեթերում կպատասխանի հեռուստադիտողների հարցերին։

Իտալական «RAI» հաղորդումը եթեր դուրս կգա ձայնագրված տարբերակով։

Հարցերը քահանայապետին կտրվեն հատուկ ստեղծված կայքէջում ամենահաճախակի հանդիպած հարցերի շարքից։ Դրանք բոլորը կապված կլինին Հիսուս Քրիստոսի հետ։

«Բի–Բի–Սի»–ի հռոմեացի թղթակցի խոսքերով՝ չի լինի որևէ հարց, օրինակ՝ կապված սեռական աղմկահարույց դեպքերի հետ, որոնք լուրջ վնաս են հասցրել կաթոլիկ եկեղեցու հեղինակությանը։

Այս խորագրի վերջին նյութերը