Լրահոս

22.04.2011 10:40


ԱՄՆ–ը Լիբիայի գործողությունների համար երկու անօդաչու ինքնաթիռ է տրամադրել

ԱՄՆ–ը Լիբիայի գործողությունների համար երկու անօդաչու ինքնաթիռ է տրամադրել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Լիբիայում կոալիցիոն ուժերի ռազմական գործողությունների համար  Պենտագոնը որոշել է օգտագործել «Predator» անօդաչու ինքնաթիռներ, որոնք ունակ են «Hellfire» հրթիռներ կրել։

Այս մասին հաղորդել է ԱՄՆ պշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։ Վաշինգտոնում կարծում են, որ անօդաչու ինքնաթիռը կօգնի ավելի ճշգրիտ հարված հասցնել  Մուամար Քադաֆիի ուժերին։

Անօդաչու ինքնաթիռները կարող են թռչել ավելի փոքր  բարձրության վրա, քան սովորական ռազմական ինքնաթիռները և այդ կերպ հակառակորդի դիրքերի պատկերն ավելի լավ ստանալ։

Լիբիայում նման ինքնաթիռների օգտագործման թույլտվություն տրվել է Սպիտակ տան ղեկավար  Բարաք Օբամայի կողմից։

Անօդաչու ինքնաթիռներն ամերիկյան զորքերի կողմից արդեն օգտագործվում են աֆղանա–պակիսատանյան սահմանին։

Այս խորագրի վերջին նյութերը