Լրահոս

15.10.2020 10:36


«Թշնամին նրան հատուկ նշանառության տակ էր առել». դեկանը՝ ԵՊՀ զոհված ուսանողի մասին (տեսանյութ)

«Թշնամին նրան հատուկ նշանառության տակ էր առել». դեկանը՝ ԵՊՀ զոհված ուսանողի մասին (տեսանյութ)

Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում հրաժեշտ էին տալիս ֆակուլտետի մագիստրանտ Վահագն Թումասյանին, ով նախօրեին հերոսական մահով ընկել էր Ջեբրայիլի մատույցներում՝ կատաղի մարտի ընթացքում։

Ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով լավ էր ճանաչում իր ուսանողին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է. «Այսօր ֆակուլտետի շրջանավարտներից և ուսանողներից արդեն չորրորդ զոհն ունեք՝ հայրենասիր, նվիրյալ չորս երիտասարդ կյանք։ Վահագն Թումասյանը նրանցից մեկն էր։ Նա սովորում էր համալսարանի Պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում, ում հետ մենք շատ մեծ հույսեր էինք կապում, խոհուն գիտնական, ով մեծացել էր մտավորականի ընտանիքում։ Հայրը թուրքերենի լավագույն մասնագետներից էր, ինքն էլ կատարյալ տիրապետում էր թուրքերենին և ադրբեջաներենին։ Վահագն իբրև մարդ և անհատ աչքի էր ընկնում մարդկային լավագույն որակներով, ազգային ընդգծված դիմագծով և ընկերասիրությամբ։ Պատահական չէ, որ ուսումն ավարտելուց հետո նա մեկնեց ծառայության, բայց այդ ողջ ընթացքում կապը ֆակուլտետի հետ չէր կտրում։ Ասում էր, որ պատրաստվում է լրջորեն զբաղվել գիտությամբ, չնայած, որ նա նաև հետախույզ էր։ Նրան, իմ կարծիքով, հատուկ նշանառության տակ են առել, որովհետև նման անհատների դերը հատկապես հիմա շատ կարևոր է»,-նշում է ֆակուլտետի դեկանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաև Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա և այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը