Լրահոս

22.04.2011 17:02


Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՊԲ մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին

Ապրիլի 22-ին Նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման զորավարժությունների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացմանը: Զորավարժություններին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը