Լրահոս

22.04.2011 17:36


ՀՀ ՊՆ–ն ադրբեջանական ապատեղեկատվության մասին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված այն տեղեկությանը, որ հայկական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:

«Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, անգամ առաջին հայացքից շատ զավեշտական են: Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինելը: Ասվածի վկայություն են ադրբեջանական 1news.az լրատվամիջոցի ապրիլ ամսվա հաղորդագրությունները. ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես ժամը 10:04-ին ու մշտապես Ֆիզուլիի շրջանում, կամ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես 09:56-ին ու մշտապես  Թարթառի շրջանում: Այս ամենը խոսում է այն մասին, որ այդ հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն ու արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ»,–ասել է Դ. Կարապետյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը