Լրահոս

22.04.2011 18:01


Մուբարաքն ավելի երկար կմնա կալանքի տակ

Մուբարաքն ավելի երկար կմնա կալանքի տակ

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքը կալանքի տակ կմնա ևս 15 օր։  Այս մասին տեղեկացնում է «Agence France-Presse»–ը։

Մուբարաքի ձերբակալությունը երկարաձգելու մասին որոշումն ընդունել է գլխավոր դատախազ Աբդել Մահիդ Մահմուդը։ Ձերբակալության նոր ժամկետը կսկսվի առաջինի ավարտից անմիջապես հետո։

Մուբարաքը ձերբակալվել էր ապրիլի 13–ին։ Նրան հսկողության տակ են պահում Շարմ էլ Շեյխի հիվանդանոցում, որտեղ հայտնվել էր սրտի նոպայի պատճառով։ Այդ ժամանակ էլ Եգիպտոսի նախկին առաջնորդի հետ միասին ձերբակալվել են նաև նրա որդիներ Ալյան ու Համալը։ Պատիժը կրելու համար նրանց բանտ են ուղարկել։

Այս խորագրի վերջին նյութերը