Լրահոս

22.04.2011 20:48


Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Մինչ նիստի օրակարգին անցնելը, Հանրապետության ղեկավարը խորհրդի անդամների անունից նախ շնորհավորել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ Ազգային անվտանգության խորհրդի անդամ նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք: Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագծերը, մաքսային և հարկային բարեփոխումների 2011-2013թթ. ծրագրերը:

Այս խորագրի վերջին նյութերը