Լրահոս

23.04.2011 09:55


Կոչ միջազգային հանրությանը

Ցեղասպանությունը

96 տարի է անցնում Հայության դեմ իրա·ործված ցեղասպանությունից, սակայն այսօր էլ թուրքական պետականության կազմակերպած այդ հրեշավոր հարվածի հետեւանքները կրում են Հայաստանը, հայ ազ·ը եւ աշխարհի տարբեր կողմերում ապրող յուրաքանչյուր հայ քաղաքացին:

1894   թվականից, մինչեւ 1923-ը` չորս փուլով իրա·ործված հայոց դեմ կատարված ցեղասպանությունը, բնաջնջեց հայկական քաղաքակրթությունն իր բնօրրանի մեծ մասից, խլելով ավելի քան 2.000.000  հայերի կյանք` շուրջ 300 000 հայ ոչնչացվեց 1894-96 թթ., 30 000` 1909 թ., 1.5 միլիոն` 1915-16 թթ., շուրջ 300 000` 1918-1923 թթ.:

Ցեղասպանությամբ ոչնչացվեցին հին·հազարամյա կառույցների շուրջ համախմբված եւ կազմակերպված հայկական համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները` հայ ազ·ի ղեկավարությունը, ներառյալ` քաղաքական, մշակութային ընտրանին ու մտավորականությունը:

Արեւմտյան Հայաստանի բոլոր քաղաքներն ու գավառները սոսկ տարածքներ չէին, այլ բազմադարյա կենսատարածք` հայրենիք:

Նյութական անսահման կորուստների կողքին, Ցեղասպանությամբ հայ ժողովրդին հասցված մշակութային հարվածները անհամար են: Խոսքը ոչ միայն առանձին եկեղեցիների, ճարտարապետական զանազան անկրկնելի շինությունների ու կոթողների, հազարամյակների ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցների, քաղաքների եւ ·յուղերի , մասին է, այլև՝ տասնյակ հազարավոր մատյանների« որոնցում ամփոփված է եղել Հայ ժողովրդի հանճարն ու գիտելիքը։ Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռա·իր մատյան« որքան թուրքական պետականության կողմից ոչնչացվել է Ցեղասպանության ժամանակ։ Ան·ին տեղեկություններ ու ·աղտնիքներ են ոչնչացվել, Հայությանը զրկելով իր նախնիների ստեղծած հոգևոր ժառանգությունից« կտրելով նրանց մտքից ու ո·ուց։

Հետեւանքները

Ցեղասպանության առաջին ահավոր հետևանքն այն է« որ կազմակերպված բռնա·աղթը Հայ ազ·ին անջատեց իր պապենական կենսամիջավայրից£ Բռնա·աղթի ենթարկված Հայության մնացորդը զրկվեց ինքնությունից, որովհետև մարդկային զան·վածներն առանց իրենց համախմբող կառույցների այլևս ժողովուրդ չեն« այլ անհատներ£

Բնօրրանի կորուստը զրկել է հայերին ձեռակերտ ազ·ային խորհրդանիշների հետ ամենօրյա շփումից« վերացնելով հայ ազ·ի բնականոն հո·ևոր զար·ացման հնարավորությունը£ Ցեղասպանությունը շատ հայերի մեջ առաջացրել է թերարժեքության բարդույթներ« ազ·ի ապա·այի նկատմամբ թերահավատություն« նույնիսկ ինքնատյացությունª ազ·ային շահերի և արժեքների մերժում և օտարացում£

Ռազմավարական առումով` Հայ ժողովրդի Պատմական Հայրենիքի հիմնական մասի կորուստը ներկա Հայաստանին զրկել է պաշտպանվածությունից: Հայաստանն այլևս ռազմական ոչ մի պարտության իրավունք չունի, այլապեսª դա կլինի Հայաստանի ու« հետևաբար« հայ ազ·ի վերջը։

Իսկ միջազ·ային հանրությունը, հակառակ արդարության հաստատման ուղղությամբ իր հավաստիացումներին ու միջազ·այնորեն ստանձնած իր պարտավորություններին և մանավանդ 10 օ·ոստոսի 1920 թ. Սևրի հաշտության պայմանա·րով իր հանձնարարության, անտեսեց և մոռացության մատնեց Հայկական հարցը:

Մյուս կողմից Մարդկային կորուստներն, ազդել էին ոչ միայն Հայ ազ·ի քանակի« այլև բռնա·աղթի դատապարտված Հայության հավաքական որակի վրա, ուստի և արդարության վերական·նման ուղղությամբ նա կարողացավ կազմակերպված պայքարի դիմել շատ ավելի ուշª միայն 1960-ական թթ. սկսած։ Ժամանակի այդ կորուստը ևս թանկ արժեց Հայության համար, այդ ընթացքում տասնյակ հազարավոր անհայրենիք հայեր զոհ ·նացին սպիտակ ջարդին« իսկ ցեղասպանություն իրա·ործած պետությունը է°լ ավելի ամրապնդեց իր դիրքերը։

Ճանաչում իր կիզակետին

Այսօր, անվիճելի փաստ է, որ Հայոց Ցեղասպանության միջազ·այնորեն ճանաչումը հասել է իր զար·ացման կիզակետին£ Առաջադեմ մարդկությունն ու համաշխարհային հանրային կարծիքը իրենց վճռական քայլերով ապացուցեցին, որ այլևս պատրաստ չեն մոռացության մատնել մարդկության դեմ իրականացված այս ոճիրը:

Այս մասին պաշտոնապես հայտարարություններ են եղել Հունաստանի, Լիբանանի, Ուրուգվայի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Շվեդիայի, Զվիցերիայի, Լեհաստանի, Հոլանդիայի, Սլովակիայի, Իտալիայի  պառլամենտներում, Վատիկանում եւ Բել·իայի և Կանադայի սենատներում։ Եվրոպառլամենտն 1987 թ.  բանաձև ընդունեց Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ, որտեղ նշված էր, որ Օսմանյան կայսրության տարածքում կատարված դեպքերը ցեղասպանություն են։ Վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում Հայերի ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես են եկել ԱՄՆ նախա·ահներ Ջ. Քարտերը եւ Ռ. Ռեյ·անը, իսկ Բ. Քլինթոնը, Ջ, Բուշ ավագը, Ջ. Բուշ կրտսերը եւ Բարաք Օբաման, նախա·ահ ընտրվելուց առաջ, ուղղակիորեն խոսել են Հայերի դեմ կատարված ցեղասպանության մասին£ Նմանօրինակ վճիռներ արդեն ընդունվել են ԱՄՆ նահան·ների օրենսդրական մարմինների կեսից ավելիի կողմից£

Հայերի ցեղասպանությունը դատապարտող ելույթներ են ունեցել նաև մի շարք պետական ·ործիչներª Ռուսաստանի նախա·ահներ Բ© Ելցինն ու Վ© Պուտինը« Ռուսաստանի վարչապետ Մ© Կասյանովը« Լեհաստանի նախա·ահ Ա© Կվասնևսկին« ՆԱՏՕ-ի պառլամենտական ասամբլեայի նախա·ահ Ռ© Էստրելլան և ուրիշներ£ Հայերի ցեղասպանությունը դատապարտել է նաև կաթոլիկ եկեղեցու պետ« Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը£

Այս ·ործընթացի զար·ացումը ցույց է տալիս« որ միջազ·ային հանրության կողմից Հայերի ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է£

Զարմանալի է, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում, դեռ ականատես ենք դառնում, որ Թուրքիայի պաշտպան հանդիսացող որոշ պետական ներկայացուցիչներ« հանդես ·ալով որպես հայ ժողովրդի բարեկամներ «խորհուրդ են տալիս չպայքարել ցեղասպանության ճանաչման համար« պատճառաբանելով« որ դա իբր կբորբոքի հին վերքերը» կհիշեցնի անցյալի սարսափելի դեպքերն ու կխոչընդոտի հարևանների հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանը։

Սակայն, մարդու իրավունքների պաշտպանության առիթով բոլոր խոսակցությունները` կլինեն կեղծ« եթե րոպեական քաղաքական« տնտեսական և այլ կար·ի շահերի համար լռության մատնվի հայերի դեմ իրականացված Մեծ ոճիրը« և ամբողջ ժողովրդի դահիճների ժառան·ները ստանան այս կամ այն կար·ի հովանավորություն£

Քանի դեռ Հայերի դեմ կատարված ցեղասպանությունը չի ընդունվել որոշ պետությունների կողմից և նրա հետևանքները չեն վերացել« վերջիններիս պետք է դիտել որպես ոճրա·ործության մասնակցի կամ ·ործակցի£

Դա է պատճառը, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հայ ազ·աբնակչության նկատմամբ ·րավում է տրամաբանորեն միան·ամայն հակառակ դիրք« քան Քաշմիրի ինքնորոշման հարցում« իսկ Կիպրոսի նկատմամբ վարում է միջազ·ային համայնքի կամքի հակառակ քաղաքականություն£

Միայն թուրքերի զղջումը և միջազ·ային հանրության կողմից տրված միանշանակ ·նահատականներն ու իրա·ործված ոճրա·ործության դատապարտումը կարող են լինել երաշխիք« որ Թուրքիան նորից չի սկսի ցեղասպանությամբ լուծել իր քաղաքական հարցերը£

Միայն այս ձևով Թուրքիան կարող է ապացուցել իրեն և աշխարհին« որ այլևս չի համարվում ոճրա·ործ պետություն£

Հայերի նկատմամբ թուրքական ոճրային քաղաքականությունը չվերսկսելու նախանշան կարող է հանդիսանալ նաև այն, որ Թուրքիան հրաժարվի Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնելուց և Հայաստանը շրջափակման ենթարկելու 15 ամյա քաղաքականությունից:

Թուրքիան երբ ձեռք է մեկնում Հայերին այդ ձեռքը չի կարող ներկված լինել հայ ժողովրդի նախնիների արյան հետքերով Միջազային հանրության կողմից Հայերի ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայից և Ռուսաստանից հետո, ամենից առաջ՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մանավադ Գերմանիայի կողմից ունի մեծ նշանակություն, ոչ միայն որպես հայերի նկատմամբ արդարացի մոտեցում, այլև համայն մարդկությունից այս ոճրա·ործությունը արմատախիլ անելու համար:

Եվրոպայի Հայերի Համագումար

Այս խորագրի վերջին նյութերը