Լրահոս

23.04.2011 12:53


Եգիպտոս. «Հոսնի Մուբարաքին կախաղան կբարձրացնեն կամ կուղարկեն տաժանակիր աշխատանքի»

Կահիրեի դատարանը որոշում է կայացրել  վերանվանել  Եգիպտոոսի այն բոլոր  կառույցներն ու տարածքները, որոնք կրում են նախկին ղեկավար  Հոսնի  Մուբարաքի և նրա կնոջ՝ Սյուզան Թհաբեթի անունը։

Այս կերպ նրանց անուններից ազատվել են մի շարք փողոցներ, հրապարակներ, գրադարաններ և պետական կառույցներ։

Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի  Մուբարաքն էլ դատրանի որոշմամբ հիվանդանոցից կտեղափոխվի  բանտ։

Ինչպես հայտարարել է Եգիպտոսի արդարադատության նախարար Մուհամեդ ալ–Հինդին, Մուբարաքին սպառնում է առնվազն ցմահ տաժանակրություն։

«Zman» տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ եթե ապացուցվի նրա մասնակցությունը ցուցարարների  սպանության գործում, ապա Մուբարաքը կարժանանա ծանրագույն պատժի, որովեհտև ոչ ոք չի կարող իրեն օրենքից բարձր դասել։

Դատավոր Օմար Մարվանին, որը ղեկավարում է հետաքննող հանձնաժողովը, արդեն Մուբարաքին մեղադրել է 2011թ. հունվար–փետրվարին Կահիրեում ցուցարարների սպանությանը մասնակից լինելու համար։

Հանձնաժողովի հաշվետվութունը  հիմնված է 17 հազ. վկաների և  մեղադրյալների ցուցմունքերի, ինչպես նաև 800 տեսագրությունների և  լուսանկարների վրա։

Հանձնաժողովը  հայտարարել է, թե  սպանվել է ոչ թե 380, այլ 846 քաղաքացի։

Հետաքննությունը  ցույց է տվել, որ  զոհվածների մեծամասնությունը մահացել  է կրծքին կամ գլխին ստացած  գնդակներից, ինչը վկայում  է դիպուկահարների կիրառման մասին։ Իսկ  հակաահաբեկչական նշանակության դիպուկահարները իշխանությունների  ենթակայության տակ են։

Այս խորագրի վերջին նյութերը