Լրահոս

22.10.2020 13:19


38 շաբաթական հղի ստեփանակերտցի կինը, ով 3 երեխայի հետ մեքենան վարելով հասել էր Երևան, դուստր է ունեցել (լուսանկար)

38 շաբաթական հղի ստեփանակերտցի կինը, ով 3 երեխայի հետ մեքենան վարելով հասել էր Երևան, դուստր է ունեցել (լուսանկար)

38 շաբաթական հղի, 3 երեխաների մայր Գայանեն, որը Արցախում պատերազմական գործողությունների օրերին մեքենան ինքնուրույն վարելով Ստեփանակերտից հասել էր Երևան, դուստր է ունեցել:

Երեխան լույս աշխարհ է եցել «Շենգավիթ» ԲԿ-ում, որի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, «Սմերչի» հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան։

Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան:

Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։

Ինչու՞։

Պատերազմական օրերին համացանցում լուսանկար հայտնվեց ՝ Ստեփանակերտի բնակարաններից մեկում հայտնված սմերչը։ Արցախից հարևանները լուսանկարել էին Գայանեի սեփական բնակարանի պատշգամբը՝ սմերչի հարվածից փլված տանիքով։ Թվում էր, թե տարիներ շարունակ կառուցած, ստեղծած բնակարանի նման պատկերը ընկճելու էր Գայանեին, բայց նրա պատասխանը հետևյալն էր․ «Միևնույնն է մենք կառուցելու ու շենացնելու ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլ ողջ Արցախը, որքան ուզում են թող խփեն»:

«Շենգավիթ» ԲԿ-ում, մանկաբարձ-գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանի օգնությամբ Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային։ Նա ծնվեց խորհրդանշական զինադադարի օրը, չնայած, որ այն չպահպանվեց թշնամու կողմից, բայց այնուամենայնիվ Գայանեի մյուս երեխաները որոշեցին քույրիկին անվանակոչեն Վիկտորիա՝ հաղթանակ:

Վստահ ենք, որ Վիկտորիան հաղթանակ և խաղաղություն կբերի բոլորիս, իսկ հերոս մայրիկի օրինակը վառ ապացույց հայ կնոջ անկոտրում կամքի, հավատքի և խիզախության վառ օրինակ»։

122176478_3734894106568119_1005539336196941536_o 122301017_3734893523234844_3614363425207758909_o(1) 122402174_3734893739901489_4263122599917037254_o

Այս խորագրի վերջին նյութերը