Լրահոս

23.04.2011 13:37


Հրկիզել է սեփական բնակարանը

Ապրիլի 22-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 16-րդ թաղամասի մի բնակիչ և հայտնել որ իրենց շենքի բնակարաններից մեկի բնակիչ Գրիգոր Ա.-ն սեփական բնակարանը հրկիզել է:

Ոստիկանները պարզել են, որ Գրիգոր Ա.-ն իր բնակարանում դիտավորությամբ հրկիզել է տան գույքը:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.00-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գրիգոր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը