Լրահոս

24.10.2020 17:56


Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» (լուսանկար)

Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» (լուսանկար)

Ադրբեջանական դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են հայկական բնակավայրեր, գյուղեր ու այնտեղ իջեցնելով մեր դրոշները, ոտնատակ գցելով դրանք՝ բարձրացնում են իրենց դրոշներն ու նկարահանում: Այս մասին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքում բազմիցս հայտնել է՝ նշելով, որ այդ խմբերը մեր զինծառայողների կողմից հետ են շպրտվում՝ կրելով բազմաթիվ կորուստներ:
Banak.info-ն այսօր հրապարակել էր տեսանյութ, որտեղ ցուցադրվում էր ջախջախված հակառակորդի թողած զինտեխնիկան, իսկ այժմ ականատես է եղել, թե ինչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները, երբ մեր զինծառայողները հետ են շպրտում դիվերսիոն խմբերին ու հանում նրանց՝ հատուկ նկարահանման համար բարձրացված դրոշները:
Լուսանկարները արվել են երեկ հարավային ուղղությամբ և օրեր առաջ՝ հյուսիսային:

1 2 3 (2)

Այս խորագրի վերջին նյութերը