Լրահոս

26.04.2011 10:00


Աբիևն ու Բրայզան քննարկել են հետաձգված ադրբեջանաամերիկյան զորավարժությունները

Ինչպես հաղորդում է «AZE.az»–ը, Ադրբեջանն ու  ԱՄՆ–ն քննարկել են երկկողմանի ռազմական համագործակցության հեռանկարները։

Ադրբեջանի  պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմանի ռազմական համագործակցության ներկայիս իրավիճական ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև հետաձգված «Տարածաշրջանային պատասխան–2011» ադրբեջանաամերիկյան զորավարժությունները։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում ԱՄՆ–ի զինվորական բանագնաց, գնդապետ Մելվին Դուգլաս Սաքսը։

Այս խորագրի վերջին նյութերը