Լրահոս

26.10.2020 09:52


Արմավիր քաղաքում «կարմիր կամրջի» մոտ բախվել են DAF և Ford Transit բեռնատարները. կա 1 զոհ

Արմավիր քաղաքում «կարմիր կամրջի» մոտ բախվել են DAF և Ford Transit բեռնատարները. կա 1 զոհ

Հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «կարմիր կամրջի» հարևանությամբ բախվել են DAF և Ford Transit բեռնատար մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս է բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են DAF-ի վարորդի և մահացածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը