Լրահոս

26.04.2011 10:20


Իտալիայի վարչապետը համաձայնություն է տվել Լիբիայի ռմբակոծություններին իր երկրի մասնակցությանը

Իտալիայի վարչապետը համաձայնություն է տվել Լիբիայի ռմբակոծություններին իր երկրի մասնակցությանը

«Corriere della Sera» թերթի կայքը հաղորդում է, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երկուշաբթի երեկոյան համաձայնություն է տվել Լիբիայի ռմբակոծություններին իտալական ռազմական ինքնաթիռների մասնակցությանը։

Հրատարակության տվյալների համաձայն՝ Իտալիայի կառավարության ղեկավարը նման որոշման մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Մինչ այդ՝ ապրիլի 15–ին, Իտալիայի կառավարությունը Լիբիայի ռմբակոծություններին չմասնակցելու մասին որոշում էր կայացրել։ Բեռլուսկոնին հայտարարել էր, թե Իտալիան այդ ռազմական գործողության մեջ «բավական բան արել է»։

Ինչպես պարզաբանել է Իտալիայի պաշտպանության նախարար Ինյացիո Լա Ռուսան, կառավարությունը որոշել է վերանայել Լիբիան ռմբակոծելու իր որոշումը այն պատճառով, որ վերջին օրերիս լիբիական Միսրաթ քաղաքում իրադրությունը վատթարացել է։

Այս խորագրի վերջին նյութերը