Լրահոս

26.04.2011 13:47


Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ արտահերթ նախագահական ընտրությունների հարցը բանակցության առարկա լինել չի կարող

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արտահերթ նախագահական ընտրությունները կարո՞ղ են ՀԱԿ–իշխանություն երկխոսության առարկա լինել՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, թե ընդդիմությունը կարող է արտահերթ նախագահական ընտրություններ պահանջել, բայց իշխանությունները դրա հիմքերը չեն տեսնում.

Եթե մենք գնանք արտահերթ ընտրությունների, ուրեմն ստացվում է, որ մենք սխալ ենք արել, ու ընդդիմության պահանջները, այն է՝ թե կեղծ ընտրություններ են եղել և այլն, ճիշտ են դուրս գալիս, սակայն իրականում այդպես չէ։

Նրա խոսքերով՝ ի վերջո եվրոպական կառույցները, ԱՄՆ–ը, Ռուսաստանը ընտրությունները օրինական են ճանաչել՝ հավելելով, թե ընդդիմությունն իրավունք ունի այս ամենը շահարկելու, քանի որ մի տարի է մնացել խորհրդարանական ընտրություններին հասարակության ձայները շահելու համար։

–Արտահերթ նախագահական ընտրությունների գնալու իմաստ ես չեմ տեսնում,–ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը