Քաղաքական

27.10.2020 19:06


Իրավիճակը զինվորականներով փրկելու առաջարկը ճիշտ է․ Աղասի Ենոքյան

Իրավիճակը զինվորականներով փրկելու առաջարկը ճիշտ է․ Աղասի Ենոքյան

«Երկու բան կարող եմ ասել Վազգեն Մանուկյանի առաջարկի մասին․

1․ Մանավանդ պատերազմի սկզբից ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, շախմատային լեզվով ասած, գտնվում է ցուգցվանգի մեջ, այսինքն՝ նրա ամեն քայլը ավելի վատթարացնում իրավիճակը։ Երեկվա նրա լայվը խոստովանություն էր, որ արդեն հասել է կոլապսի։

2․ Իրավիճակը զինվորականներով փրկելու առաջարկը ճիշտ է, քանի որ եթե քաղաքական ուժերը փորձեն դա անել, ապա մինչև հավաքվեն, մինչև համաձայնեցնեն, մինչև գործեն, չափազանց շատ ժամանակ բաց թողած կլինենք։ Զինվորականները իրենց հստակ գործունեության ուղղահայացով գոնե կարող են կանգնեցնել գահավիժումը»,-Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Վազգեն Մանուկյանը իր հայտարարության մեջ ասել էր․ «Հայրենակիցնե՛ր, Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։ Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

Այս խորագրի վերջին նյութերը