Քաղաքական

27.10.2020 19:24


Ազգային ժողովում տեղի է ունեցել արտահերթ նիստ (տեսանյութ)

Ազգային ժողովում տեղի է ունեցել արտահերթ նիստ (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 27-ին կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Խորհրդարանականները կքննարկեն նաև «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը