Աշխարհ

28.10.2020 12:42


Թուրքական դատարանը ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ավելի քան 5 տարվա ազատազրկման է դատապարտել

Թուրքական դատարանը ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ավելի քան 5 տարվա ազատազրկման է դատապարտել

Թուրքական դատարանը Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ահաբեկչական կապեր ունենալու համար ավելի քան հինգ տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է ahvalnews.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հյուպատոսարանում անվտանգության թուրք աշխատակից Նազմի Մեթ Քանթյուրքը դատապարտվել է 2016 թվականին Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջման փորձ կատարելու համար մեղադրվող գյուլենական կրոնական խմբավորման շարժմանն աջակցելու համար։

Հայտնի է, որ դատարանը չի կալանավորել Քանթյուրքին, ինչը նշանակում է, որ մինչև բողոքարկումը վերջինս կարող է ազատության մեջ լինել։

Նշվում է, որ հաշվի առնելով Անկարայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգի ձեռքբերման, Սիրիայում վարած քաղաքականության տարբերությունների, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածի շուրջ ունեցած տարաձայնությունները՝ այս դատավճիռը հետագայում կարող է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների լարման պատճառ դառնալ։

Հիշեցնենք, որ Քանթյուրքը ԱՄՆ հյուպատոսության երրորդ աշխատակիցն է, որին մեղադրանք է առաջադրվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը