Լրահոս

26.04.2011 14:49


Ռազմիկ Զոհրաբյան. «Ընդդիմությունը շատ չի ճնշում, իշխանությունը շատ չի ընդդիմանում»

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, հանդիպում ունենալով լրագրողների հետ, նշել է, թե իրենք նախօրոք հայտարարել են, որ գնում են քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհով, ու քաղաքական գործընթացներից երևում է, որ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունն այդ համատեղ կոչին ընդառաջ են գնում.

–Վերջին քաղաքական իրադարձությունները, միջոցառումները գնում են փոխհամաձայնության մթնոլորտում, ընդդիմությունը շատ չի ճնշում, իշխանությունը շատ չի ընդդիմանում, այսինքն՝ պետք է գնալ սահմանադրական ճանապարհով, օրենքի ճանապարհով։

Նրա խոսքերով՝ իրենք հայտարարել են, որ միշտ պատրաստ են երկխոսության։

Երկխոսությունը գործընթաց է։ Երբ իշխանության ու ընդդիմության կողմից չկան ընդհարումներ, սա արդեն փոխզիջում է։ Եթե պատկերացնում եք, թե Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը մի սենյակում նստեն ու բանակցեն, ապա դա այդպես չէ,–ընդգծել է Ռ. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը