Աշխարհ

02.11.2020 22:26


Մխիթարյանը` «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի Թվիթերում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 6-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ֆիորենտինա»-ին: Մայրաքաղաքային ակումբին հաջողվեց հանդիպման մեկնարկից 12 րոպե անց բացել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Սպիանցոլան: «Գայլեր»-ն իրենց առավելությունը կրկնապատկեցին 70-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Պեդրոն: «Ռոմա»-«Ֆիորենտինա»` 2:0: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս խորագրի վերջին նյութերը