Աշխարհ

05.11.2020 12:16


Մոսկվայից Երևան մարդասիրական օգնության նոր խմբաքանակն ուղարկվել է նախօրեին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն (լուսանկար)

Մոսկվայից Երևան մարդասիրական օգնության նոր խմբաքանակն ուղարկվել է նախօրեին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն (լուսանկար)

Ռուսաստանից Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկելու աշխատանքները շարունակվում են, հայտնում են ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունից:

Մոսկվայից Երևան մարդասիրական օգնության նոր խմբաքանակն ուղարկվել է նախօրեին: 50 տոննա կշռող մարդասիրական բեռները ներառում են դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության տարբեր իրեր:

Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի ջանքերով։

Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է առաքվել հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն:

123609538_1261873707531097_5414538899487389417_n 123738722_1261873787531089_4210253173278201438_n

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը