Աշխարհ

06.11.2020 13:56


Թուրքական հեռուստաալիքը հեռացրել է սխալմամբ ճշմարտությունը ներկայացրած աշխատակցին

Թուրքական հեռուստաալիքը հեռացրել է սխալմամբ ճշմարտությունը ներկայացրած աշխատակցին

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT), ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումներն Արցախում, սկանդալային վրիպում էր թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։

Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված էր եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա» /Azerbaycan sivillere saldırıyor/։

Նշյալ դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։

Հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի առնչությամբ և փորձել շտկել «սխալը»՝ հեռացնելով լուսագիրը պատրաստած աշխատակցին։

Հեռուստաընկերության տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ եթերից հետո անմիջապես ուղղել են լուսագիրը։

Հիշեցնենք, որ սոցիալական կայքերում թուրք օգտատերերն իրենց վրդովմունքն էին հայտնել՝ այդ դիպվածը համարելով «խայտառակություն»։ Դեպքի առնչությամբ թուրք օգտատերերը հիշեցրել են նաև պետական հեռուստաընկերության կողմից նախկինում ևս թույլ տրված նմանատիպ «սխալները»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը