Աշխարհ

06.11.2020 14:11


Ամերիկյան ABC, CBS և NBC հեռուստաալիքները Թրամփի ասուլիսն ընդհատել են նախագահի՝ ընտրակեղծիքների մասին «ոչ հավաստի» հայտարարությունների պատճառով

Ամերիկյան ABC, CBS և NBC հեռուստաալիքները Թրամփի ասուլիսն ընդհատել են նախագահի՝ ընտրակեղծիքների մասին «ոչ հավաստի» հայտարարությունների պատճառով

Ամերիկյան խոշոր ABC, CBS և NBC հեռուստաալիքները նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսն ընդհատել են նրա՝ ընտրական խարդախությունների մասին հայտարարությունից հետո, գրում է The New York Times ամսագիրը։

«Այդ հատվածում ստիպված էինք ընդհատել հեռարձակումը, քանի որ նախագահն անում էր մի շարք ոչ հավաստի հայտարարություններ՝ այդ թվում նկատառումներ, թե քվեարկության ժամանակ խարդախության դեպքեր են գրանցվել։ Այդ առնչությամբ որևէ ապացույցներ չեն ներկայացվել»,-հրատարկությունը մեջբերում է NBC հեռուստաալիքի հաղորդավար Լեսթեր Հոլթի խոսքերը։

Մյուս երկու հեռուստաընկերությունները եթերն ընդհատելուց հետո սկսել են Սպիտակ տան հայտարարության հետ կապված դիտողություններ անել։

Ավելի վաղ Twitter սոցկայքը ընտրությունների արդյունքների մասին Թրամփի երեք հրապարակումներին «վիճելի բովանդակություն» նշանն էր կցել։ Փոփոխությունների են ենթարկվել նախագահի որոշ հայտարարություններ, որոնցում նա նշել էր, որ քվեարկության ժամանակ խարդախության դեպքեր են եղել և հայտարարել, որ համընդհանուր ընտրություններից հետո էլեկտրոնային եղանակով ստացված քվեաթերթիկները չեն հաշվարկվելու։

Twitter-ը նաև որպես վիճելի է նշել Թրամփի այն հայտարարությունը, որում նա տեղեկացրել է, որ հայց է ներկայացնելու բոլոր այն նահանգների ղեկավարների դեմ, որտեղ արդյունքների հաշվարկումից հետո իր մրցակից Բայդենն է առաջատար դիրք զբաղեցրել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը պետք է որոշի Գերագույն դատարանը: Այս մասին նա գրել է Twitter- ում:

Գործող նախագահը պնդում է, որ ընտրություններիի ժամանակ դիտորդներին թույլ չեն տվել կատարել իրենց գործը, ուստի այդ ժամանակ ընդունված ձայները պետք է անօրինական ճանաչվեն:

«Ես հեշտությամբ հաղթում եմ ԱՄՆ նախագահի ընտրություններում օրինական ձայներով: Դիտորդներին որևէ կերպ թույլ չեն տվել իրենց գործն անել, ուստի՝ այս ընթացքում ստացված քվեները պետք է ապօրինի համարվեն: ԱՄՆ գերագույն դատարանը պետք է որոշի»,-գրել է նա:

Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ կոչ էր արել դադարեցնել ձայների հաշվարկը, իսկ ընտրությունների օրվանից հետո փոստով ստացված քվեաթերթիկներն անվանել էր անօրինական: Նրա կարծիքով, առանցքային նահանգներում իր մրցակից Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահական չէր:

«Այս կերպ դեմոկրատները փորձում են «գողանալ ընտրությունները»,-վստահ է նախագահը:

Թրամփի թիմն ու անձամբ նախագահը մի քանի նահանգներում պահանջում են թույլ տալ հանրապետական դիտորդներին հետևել ձայների հաշվարկին, իսկ Վիսկոնսինում, որտեղ թեկնածուների միջև տարբերությունը 1%-ից ցածր է, վերահաշվարկ կատարել:

Միևնույն ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշում է, որ ընտրություններում զգալի խախտումներ չեն եղել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը