Լրահոս

28.04.2011 09:36


«Բարսելոնա»–ն «Ռեալ»–ին հաղթեց 0։2 հաշվով

«Բարսելոնա»–ն «Ռեալ»–ին հաղթեց 0։2 հաշվով Երեկ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնա»–ն Մադրիդում 0:2 հաշվով հաղթեց «Ռեալ»–ին: Առաջին խաղակեսում հաշիվը 0:0 էր՝ չնայած որ «Բարսելոնա»–ն մեկ–երկու վտանգավոր գոլային պահ ստեղծեց «Ռեալ»–ի դարպասի մոտ: Երկրորդ խաղակեսում չնայած «Ռեալ»–ն աշխուժացավ, բայց կոպիտ խաղ ցուցաբերելու  համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց թիմի ֆուտբոլիստ Պեպեին, և նա դաշտից հեռացվեց: «Ռեալ»–ի աշխուժությունը նվազեց, իսկ «Բարսելոնա»–ն ստացավ հանգիստ խաղալու հնարավորություն, խաղավերջում էլ Մեսսին երկու անգամ գրավեց «Ռեալ»–ի դարպասը:

Այս խորագրի վերջին նյութերը