Լրահոս

28.04.2011 10:55


Ա. Դովլաթյան. «Ջրբաժան չի նշանակում՝ թուր ու թվանք վերցրեցին, գնացին կռիվ»

Ա. Դովլաթյան. «Ջրբաժան չի նշանակում՝ թուր ու թվանք վերցրեցին, գնացին կռիվ»

Խոսելով այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի նշած ժողովուրդ–իշխանություն ջրբաժանի մասին՝ Հայաստանի կանաչների սոցիալ–էկոլոգիական կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը «7օր»–ին ասել է, թե ընդամենը մի քանի ժամ է մնացել, և պետք է սպասել ու տեսնել՝ կլինի՞ այդ ջրբաժանը, թե՞ ոչ։ Ջրբաժան չի նշանակում՝ թուր ու թվանք վերցրեցին, գնացին կռիվ։ Տարբեր քայլեր կան։ Եթե տարրական քաղաքագիտական գիտելիքներ մարդիկ ունեն կամ բարոյական արժեքներ, կհասկանան, թե ջրբաժանն ինչ է իրենց համար,–ավելացրել է Ա. Դովլաթյանը։ Նրա կարծիքով՝ ՀԱԿ–ի և իշխանության միջև երկխոսությունը դեռ չի սկսվել, քանի որ իրենց համախոհ տղաները դեռ բանտում նստած են, իսկ նրանց ազատ արձակելու պահանջը հենց առաջինը պետք է կատարվեր։ Հարցին՝ համաձա՞յն է, որ ՀԱԿ–ն ու իշխանությունները երկխոսեն, Ա. Դովլաթյանը պատասխանել է. –Արտահերթ նախագահական ընտրությունների մասին՝ պարտադիր։ Այլ հարցերով խոսելու ցանկություն ես չունեմ իրենց հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը