Քաղաքական

07.11.2020 12:33


Իրանի բանակը զրահատեխնիկա է տեղափոխել դեպի հյուսիս-արևմտյան սահմաններ. IRNA-ի ֆոտոանդրադարձը

Իրանի բանակը զրահատեխնիկա է տեղափոխել դեպի հյուսիս-արևմտյան սահմաններ. IRNA-ի ֆոտոանդրադարձը

IRNA լրատվական գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես է իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա տեղափոխում դեպին երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:

Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, եւ ոչ մի իշխանության չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի»,-նշել էր նա:

Հեյդարին ասել էր, որ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք բոլոր ջանքերը կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար:

157705020 157705021 157705024

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը