Լրահոս

07.11.2020 18:00


Արցախում զոհվել է բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը

Արցախում զոհվել է բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը

Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը, տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։

«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԱՆՄԱՀԱՑԵԼ Է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը։ Ցավակցում ենք երիտասարդ արտիստի հարազատներին ու արվեստի երկրպագուներին»,-ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը