Աշխարհ

08.11.2020 22:24


Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտնել է իր հրաժարականի մասին

Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտնել է իր հրաժարականի մասին

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը իր Ինստագրամի միկրոբլոգում հայտնել է հրաժարական տալու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ալբայրաքի ինստագրամյան գրառումը, վերջինս որպես հրաժարականի պատճառ նշել է առողջական խնդիրների առկայությունը։

«Որոշում եմ կայացրել առողջական խնդիրներիս պատճառով դադարեցնել նախարարի պարտականությունների կատարումը, որոնք իրականացրել եմ մոտավորապես 5 տարի շարունակ»,-նշված է Ալբայրաքի գրառման մեջ։

Կապված թուրքական ազգային արժույթի շարունակական պատմական անկման հետ՝ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ անկուսակցական պատգամավորները պահանջում էին Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Ավելի վաղ Ալբայրաքը խոսել էր դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման մասին, նշելով, որ Թուրքիան գործ չունի դոլարի հետ, տոկոսադրույքի բարձրացման պարագայում արժույթը կընկնի, բայց դա իրենց խնդիրը չէ: Ելույթից հետո հասարակական տրամադրությունները ավելի էին բորբոքվել: Համացանցում տարածվել էին ծաղրանկարներ՝ «փեսան սպանեց տնտեսությունը» վերնագրով:

Այս խորագրի վերջին նյութերը