Լրահոս

09.11.2020 16:38


Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը 12 օրով դադարեցվում է. պատճառը կորոնավիրուսն է

Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը 12 օրով դադարեցվում է. պատճառը կորոնավիրուսն է

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը նոյեմբերի 10-22-ը ներառյալ դադարեցվում է:

Գրադարանի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ ասված է.

«Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը՝ կշարունակենք առցանց պատասխանել ձեր հարցերին, տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային շտեմարանների մասին: Կշարունակենք ձեզ օգնել և ուղղորդել փնտրումների և հասանելի թվայնացված գրականությունից օգտվելու հարցում:

Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս ընթացքում կցանկանան գրանցվել և ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական տոմս, հոգ չէ. գրանցումը ևս կարող ենք առցանց կազմակերպել:

Անհրաժեշտ է ընդամենը լրացնել ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտը և ուղարկել ստորև նշված էլ. հասցեին: [email protected]

Այս խորագրի վերջին նյութերը