Լրահոս

28.04.2011 14:44


ՀՀԿ–ական պատգամավոր. «Ճիշտ չէ իշխանությունների գործողությունները կապել ՀԱԿ–ի պահանջների հետ»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Ճիշտ չէ իշխանությունների գործողությունները կապել ՀԱԿ–ի պահանջների հետ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ ներկայացրած երեք պահանջներին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ասել է.

–Պահանջ ներկայացնելը լավ բան է, բայց կապել իշխանությունների գործողությունները միայն այդ պահանջների հետ՝ ճիշտ չէ։

Նրա խոսքերով՝ ընդդիմության ներկայացրած պահանջները իշխանությունը չի կարող հաշվի չառնել, բայց այդ պահանջները հարյուր տոկոսով բավարարել ու կատարել հնարավոր չէ։ Բանախոսն ընդծել է, որ այն երեք պահանջները, որոնք դրել էր ՀԱԿ–ը, իշխանությունում քննարկվել են, ու դրանց լուծում տալը ժամանակի հարց է եղել։

–Այդ խնդիրները դրված են եղել իշխանությունների սեղանին, ու համարել, որ իշխանությունները պահանջներ են կատարում, ճիշտ չէ,–ավելացրել է Լ. Ալեքսանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը