Լրահոս

28.04.2011 15:38


Ռուբեն Հակոբյան. «Ես ողջունում եմ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը»

Ռուբեն Հակոբյան. «Ես ողջունում եմ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը»

«Հայելի» ակումբում հրավիրված բանավեճին Պարույր Հայրիկյանը եկել էր ակնկալիքով, որ բանավիճելու է հատկապես ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ կամ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի հետ, քանի որ մյուս ուժերի դիրքորոշումն իր համար այնքան էլ հստակ չէ։

Անդրադառանալով Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև սկսված, Պ. Հայրիկյանի բնորոշմամբ՝ սիրաբանությանը, Ռուբեն Հակոբյանն ասել է, թե այդքան էլ չի կարևորում ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը, բայց ողջունում է այն։

Ես ողջունում եմ այդ երկխոսությունը, բայց ինձ համար անհասկանալի և ոչ ընկալելի է այն որ քաղաքական ուժը, որը նշաձողեր է դրել, որը սկզբունքորեն դեմ է եղել որևէ երկխոսության, որն ահաբեկել է այլ ուժերի... Խանդի զգացողություն բացարձակ չունենք այս կապակցությամբ, ընդհակառակը՝ ողջունում եմ, որ դաշտը հստակեցվեց։ Փոխվեց այն, որ արմատապես փոխվեց ՀԱԿ–ի դիրքորոշումն իշխանության նկատմամբ,–ասել է Ռուբեն Հակոբյանը։

Խոխեն մեծացել ա,–ավելացրել է Պարույր Հայրիկյանը։

ՀԱԿ–ի դիրքորոշման փոփոխությունը, Ռ. Հակոբյանի կարծիքով, պայմանավորված է նրանով, որ այն քաղաքական կուրսը, որը որդեգրվել էր ՀԱԿ–ի կողմից, փակուղի էր տանում, և եթե շարունակվեր այն, ինչ կար, չի բացառվում, որ նոր մարտի 1 տեղի ունենար։

Երկխոսությանն անդրադառնալով՝ Պարույր Հայրիկյանն ասել է.

Ինչի՞ս է պետք՝ նրանք ինչ եղան։ Նրանք իրար հետ եղել են մի անգամ։ Ի՞նչ է տվել դա մեր ազգին։ Լևոնը եղել է նախագահ, Սերժ Սարգսյանը նրա օրոք եղել է անվտանգության ղեկավարը ... գիտե՞ք՝ 1998թ., երբ մեր ընկերները բանտում էին, ու ես բանակցությունները վարողն էի, հիմնականում հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ, նրա հետ ենք քննարկել՝ ինչպե՞ս անենք, որ այդ թվում Ռուբեն Հակոբյանը բանտից ազատվի։

Նա նաև նշել է, որ իր համար արմատական ընդդիմությունը ծրագրերով արմատականն է, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանն ինչպես 1991թ. չուներ ծրագիր, այնպես էլ հիմա որևէ արմատական ծրագիր չունի և ընդամենը իշխանափոխություն է պահանջում։

Ես չեմ մոռանում, որ առաջին անգամ ավազակապետություն բառը Լևոն Տեր–Պետրոսյանն իր հասցեին է լսել ժամանակին, երբ Սերժ Սարգսյանի հետ նույն թիմում էր։ Լավ է, որ ինքն ինչ–որ բաներ սովորում է, առաջ է գնում,–ասել է Պարույր Հայրիկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը