Քաղաքական

13.11.2020 17:56


Ինչքան մարդ էր հերթագրվել, ինչո՞ւ չէիք տանում, ասում եք՝ կռվող չի եղել. Պատերազմի մասնակից (տեսանյութ)

Ինչքան մարդ էր հերթագրվել, ինչո՞ւ չէիք տանում, ասում եք՝ կռվող չի եղել. Պատերազմի մասնակից (տեսանյութ)

Անձամբ եղել եմ Մարտակերտում, այնտեղ վիրավորվել եմ ու հիվանդանոցում պառկած տեսնում եմ՝ հող են տվել, հանրահավաքում ասաց պատերազմի մասնակից Արթուր Բեգլարյանը:

«Մենք կռվում ենք, իրանք հող են տալի՞ս: Ղարաբաղի համար մի բան գոնե արած կա՞ն՝ չկան: Խոսում են նախկիններից, նախկինները մեզ հայրենիք են տվել, որ մենք ապրենք, հիմա դավաճանը դու՞ք եք, թե՞ նախկինները: Ի՞նչ եք գցում զինվորների վրա, զինվոր չի եղել, որ չկռվի, ամեն ինչ լինում էր պահել՝ Շուշին, Քարինտակը: Զինվոր չի եղել, որ ասի՝ չեմ ուզում կռվել, ով էլ խոսում է, դուք եք սովորեցնում: Ինչքան մարդ էր հերթագրվել, ինչո՞ւ չէիք տանում: Ասում եք՝ կռվող չի եղել: Եղել է, դու չեք տարել, դավաճան եք»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը