Քաղաքական

13.11.2020 17:57


Գիտեի՝ իմ որդին զինվոր է, ուրեմն պետք է իր հայրենիքը պաշտպանի, դա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ հիմա չգիտեմ՝ ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց. զոհվածի մայր (տեսանյութ)

Գիտեի՝ իմ որդին զինվոր է, ուրեմն պետք է իր հայրենիքը պաշտպանի, դա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ հիմա չգիտեմ՝ ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց. զոհվածի մայր (տեսանյութ)

Քառասուն օր է, ես ողբում եմ: Հասարակ, անկուսակցական մի բուժքույր եմ, որն իր երկրին տվեց մի առյուծ զավակ, լուրջ զինվորական պատրաստություն անցած, Հունաստանում սովորած առյուծ: Ես գիտեի, որ եթե իմ որդին զինվոր է, ուրեմն պետք է իր հայրենիքը պաշտպանի, դա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ հիմա չգիտեմ՝ ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց: Այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց զոհված մայորի մայրը:

«Ո՞ւր եք որդեկորույս մայրեր, ինչո՞ւ այստեղ չեք, ես պատասխան եմ պահանջում, այն մարդուց, որը ստորագրեց ու հողերը հանձնեց, ինչի՞ համար և ինչպես իր տիկինը մի գեղեցիկ հարցազրույցի ժամանակ ասաց՝ հանուն ոչնչի, այ, հիմա ես հասկացա՝ հանուն ոչնչի: Հիմա իմ որդու մասունքներն անգամ չկան, դուք դա հասկանո՞ւմ եք, պատկերացնո՞ւմ եք»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ վարչապետը պետք է գա և պատասխան տա, թե ինչի համար այդ հողերը տվեց: «Ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, իմ ամենահարազատ մասունքը տվել եմ ազգին, բայց պարզվում է, որ ես երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել: Ո՞վ էր թասիբից խոսում»:

Այս խորագրի վերջին նյութերը