Լրահոս

16.11.2020 16:07


Աշոտ Մինասյանն իմ ընկերն է, նրան ոչ թե պետք է կալանավորել, այլ ազգային հերոսի կոչում տալ. Մերուժան Տեր-Գուլանյան

Աշոտ Մինասյանն իմ ընկերն է, նրան ոչ թե պետք է կալանավորել, այլ ազգային հերոսի կոչում տալ. Մերուժան Տեր-Գուլանյան

Աշոտ Մինասյանն իմ ընկերն է, նրան ոչ թե պետք է կալանավորել, այլ ազգային հերոսի կոչում տալ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել է իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

«Խնդիրն այն է, որ իմքայլականների իշխանության գալու առաջին օրվանից նրանք սկսեցին վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին Արցախի ազատագրմանը, բոլոր զինվորականներին: Աշոտը գնդապետ է, եղբայրը՝ Աղվանը, զոհվեց հենց իր ջոկատում: Աշոտը միակը չէ և, եթե նկատել եք՝ մինչև վերջերս նույնիսկ Վազգեն Սարգսյանի անունը չէր հնչում, հատկապես՝ վարչապետի շուրթերից, վերջերս, չգիտես՝ ինչու Մոնթեի ու Վազգենի անունն են տալիս, սակայն, իրականում, ոչնչացրին նրանց հիշատակը, բոլոր հերոսներին, ամբողջ խնդիրը սա է»,-ասաց նա:

Ըստ Տեր-Գուլանյանի՝ հերոսների վարկաբեկումները լինում էին նրա համար, քանի որ այս իշխանությունն արդեն որոշել էր Արցախը հանձնելու հարցը:

«Մինչև այս, ոչ մի փաստաթղթում չի եղել Շուշին հանձնելու մասին գաղափարը, Մեղրիից թուրքերին ճանապարհ տալը: Չի եղել սա, բայց այս մարդը փաստաթուղթ է ստորագրել և վերացրել Արցախի Հանրապետությունը, այլևս Արցախի Հանրապետություն չկա, կա մի քանի քառակուսի մետր մի տարածք, որտեղ մարդիկ պետք է կուչ գան»:

Նա շեշտեց, որ այս ամենն իրականում 3 տարվա ծրագիր է, որն իշխանությունն է կատարում և այս ընթացքում իշխանությունը ոչնչացնում է այն ամենն, ինչ ազգային է, ժողովրդին զոմբիացնելու խնդիր կար, որը հաջողվում է:

«Ոչնչացնում են ամեն ինչ, որտեղ հայ բառը կա, սրա հետ զուգահեռ, ոչնչացրին մի ամբողջ սերունդ, գնացին 18-19 տարեկան երեխաներ, որոնք, համոզված եմ՝ նույնիսկ առաջին համբույր չէին ունեցել: Սա ծրագիր է, որոնք կատարելով հասանք ազգային աղետի»:

Այս խորագրի վերջին նյութերը