Լրահոս

30.04.2011 11:27


Հրդեհներ

Ապրիլի 29-ին՝ ժամը 11.27-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել` 12.40-ին: Արվել է 1 հա խոտածածկ տարածք:

Ապրիլի 30-ին՝ժամը 01.46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.12-ին, մարվել` 02.16-ին։   Արվել են Ս. Թորոսյանին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 07 ՏՏ 053 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնա­խցիկը և ետևի աջ անվադողը:

Այս խորագրի վերջին նյութերը