Քաղաքական

19.11.2020 19:54


ԼՂ-ում սրբավայրերի ու մշակութային վայրերի պահպանությունը կոնֆլիկտի կողմերի հետ ռուսական կողմի աշխատանքի մի մասն է․ ՌԴ ԱԳՆ

ԼՂ-ում սրբավայրերի ու մշակութային վայրերի պահպանությունը կոնֆլիկտի կողմերի հետ ռուսական կողմի աշխատանքի մի մասն է․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի ու մշակութային վայրերի պահպանման հարցը ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ ռուսական կողմի աշխատանքի մի մասն է: Այս մասին այսօր`նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, գրում է eadaily.com կայքը:

Զախարովան ընդգծել է, որ տվյալ հարցին ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս: «Այն հատուկ նշանակություն ունի, նաև գտնվում է կողմերի հետ մեր շփումների օրակարգում»,-ավելացրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը