Լրահոս

30.04.2011 14:57


Տարերքի հետևանքով ԱՄՆ–ում զոհերի թիվը հասել է 329–ի

Տարերքի հետևանքով ԱՄՆ–ում զոհերի թիվը հասել է 329–ի

ԱՄՆ–ում փոթորկի պատճառով զոհվածների թիվը հասել է 329–ի, ընդ որում` 238–ը Ալաբամա նահանգում։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ այս մասին այսօր հայտնել է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 318 զոհերի մասին։

Չորեքշաբթի և հինգշաբթի վրա հասած մրրիկը դարձել է երկրի համար ամենաավերիչը 1932թ. հետո, երբ փոթորկի հետևանքով Ալաբամա նահանգում զոհվել էր 332 մարդ։

Վիրավորների թվի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում. և՛ ԶԼՄ–ները, և՛ պաշտոնական իշխանություններն ասում են, թե նրանց թիվը կարող է հազարի հասնել։

Ալաբամայում դեռևս առանց էլեկտրասնուցման է մնում 500 հազ.–1 մլն մարդ։

Ուրբաթ Ալաբամա է ժամանել նախագահ Բարաք Օբաման։ Նա հանդիպել է փոթորկից տուժածների հետ ու խորհրդակցություն է ունեցել տեղի իշխանությունների հետ՝ խոստանալով պետական օգնություն։

Այս խորագրի վերջին նյութերը