Քաղաքական

21.11.2020 12:01


Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան։ Այս պահին ընթանում է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու։

Հայտնի է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ևս ժամանել է Երևան:

Այս խորագրի վերջին նյութերը