Քաղաքական

21.11.2020 14:11


«ԼՂ-ում խաղաղության պահպանումը ՌԴ-ն համարում է իր առաջնահերթություններից մեկը»․ Շոյգու

«ԼՂ-ում խաղաղության պահպանումը ՌԴ-ն համարում է իր առաջնահերթություններից մեկը»․ Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը համարել է ՌԴ-ի առաջնահերթություններից մեկը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը համարում ենք մեր առաջնահերթություններից մեկը։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար։ Դուք արդեն նշեցիք մի շարք աշխատանքներ, որոնք կատարվում են այս տարածաշրջանում․ զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև այժմ ակտիվ աշխատանք է տարվում գերիների և ձերբակալված անձանց փոխանակման հարցով, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները, հարազատների և մերձավորների մոտ»,-ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասլե է Շոյգուն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը