Քաղաքական

23.11.2020 12:23


Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել ՀՀ-ից. նա աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղարից

Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել ՀՀ-ից. նա աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղարից

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից: Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից:

«Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Մնացակայանը 2014-2018թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է եղել (նստավայրը՝ Նյու Յորք):

Ուշագրավ է, որ խայտառակ պարտության պատասխանատուներն անգամ այս իրավիճակում շարունակում են հոգ տանել բացառապես իրենց ընտանիքների բարեկեցության և անվտանգության մասին»:

Այս խորագրի վերջին նյութերը