Քաղաքական

23.11.2020 13:55


Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հաճույք կստանա, որ Գեղամ Մանուկյանը հյուծվի և հասնի մահվան դուռը. Ավետիք Իշխանյանը՝ Գեղամ Մանուկյանի հացադուլի մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հաճույք կստանա, որ  Գեղամ Մանուկյանը հյուծվի և հասնի մահվան դուռը. Ավետիք Իշխանյանը՝ Գեղամ Մանուկյանի հացադուլի մասին (տեսանյութ)

Երբ իմացա, որ Գեղամ Մանուկյանը որոշել է հացադուլ անել, ես իմ կյանքում առաջին անգամ որոշեցի հացադուլ անող քաղաքացուն հորդորել, որ հրաժարվի այդ մտքից, որովհետև ում հրաժարականը, որ նա պահանջում է, չունի որևէ խղճի զգացում, դաժան է, մարդկային կյանքը նրա համար զրոյական նշանակություն ունի և նա նույնիսկ հաճույք կստանա, որ Գեղամ Մանուկյանը հյուծվի և հասնի մահվան դուռը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի անժամկետ հացադուլ հայտարարելու մասին, որով նա պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իշխանյանը հիշեցրեց՝ 2019 թվականին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանի մահը, որը եղավ հացադուլի արդյունքում:

«Ես համոզված եմ, որ Փաշինյանը տեղյակ է եղել նրա հյուծված լինելու մասին և հրահանգել է ոչինչ չանել: Այս տեսակետից ես ևս մեկ անգամ հորդորում եմ Գեղամ Մանուկյանին, որպեսզի հրաժարվի այդ մտքից, որովհետև մենք բոլորս գործ ունենք մի դաժան անձնավորության հետ, որի համար մարդկային կյանքը զրո է»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը