Լրահոս

25.11.2020 14:54


Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը․ սադրանք է եղել (տեսանյութ)

Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը․ սադրանք է եղել (տեսանյութ)

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։

«Հենց նոր ինձ զանգահարեց Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին»,-գրել է Մելիքյանը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը