Քաղաքական

27.11.2020 12:45


Ռազմական դրությունը չվերացնելով՝ Փաշինյանը հերթական անգամ սահմանադրական կարգ է տապալում, պաշտոնից ազատվելուց հետո հայտնվելու է համապատասխան հիմնարկներում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ռազմական դրությունը չվերացնելով՝ Փաշինյանը հերթական անգամ սահմանադրական կարգ է տապալում, պաշտոնից ազատվելուց հետո հայտնվելու է համապատասխան հիմնարկներում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու,

Մենք շատ դժբախտ իրականության մեջ ենք ապրում, այդքան ասում ենք, այդքան քննադատում ենք, բայց իշխանությունը չի թողնում իր այն ոճը, թե անսխալական է, և ոչ մի քննադատություն չի ընդունում: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» կողմից ռազմական դրության չեղարկման նախագծին դեմ քվեարկելուն:

«Շատ ելույթներ եղան, բայց ինձ զայրացրեց մի ելույթ, երբ պատգամավորն ասաց՝ բա Ադրբեջանում ռազմական դրությունը վերացվե՞լ է, որ Հայաստանում վերացնենք: Չհասկացա՞նք, դա ի՞նչ համեմատություն է, Հայաստանի այսօրվա վիճակը համեմատել Ադրբեջանի հե՞տ, Ադրբեջանը, ցավոք սրտի, դժբախտաբար, հաղթանակած երկիր է, նա այդպիսի խնդիր չունի: Այս մակարդակում են իրենք տեսնում խնդիրները, դրա համար էլ չեն պատկերացնում ոչինչ և ցույցով դեմ են քվեարկում»,-ասաց Պետրոսյանը և ընդգծեց, որ ռազմական դրությունը երկարացնելու միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության ժամանակի երկարաձգումն է:

Պատգամավորի խոսքով՝ հիմա անիշխանություն է ՀՀ-ում. «Կառավարությունը մատնված է անգործության, Ազգային ժողովը գործում է պատվերով, անիշխանությունն էլ հո պոզով պոչով չի՞ լինում: Հիմա մարդիկ գիտե՞ք ինչ վիճակում են, ես մարդկանց հետ շատ եմ շփվում: Ասում են՝ երբ այս դրությունն ավարտվեց, կարողացանք դուրս գալ, գնալու ենք անորոշ ուղղությամբ, այսինքն՝ բախտի քմահաճույքին եք հանձնել մարդկանց: Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մարդիկ այն ժամանակ գնալուց կոնկրետ ուղղությամբ էին գնալու, հիմա ասում են՝ ընդամենը Հայաստանից դուրս գանք, թե որտեղ, էական չէ: Բա կարելի՞ է էս ժողովրդին բախտի քմահաճույքին թողնել: Բա էս ժողովուրդն իրեն վստահեց ինչի՞ համար, որ էսօր ասի՝ մենակ Հայաստանում չլինեմ, ուր ուզում ա գնա՞մ»,- ընդգծեց նա:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև Փաշինյանի կադրային քաղաքականությանը: «Բա հլը նշանակումները նայեք, հնի ու նորի բաժանումը նայեք: Գիտե՞ք որն է հնի ու նորի բաժանումը, ով իրեն ծառայում է հլու հնազանդ, հորջորջվում է նոր, ով չի ենթարկվում, համարվում է հին: Ո՞ւմ նշանակեց պաշտպանության նախարար, իր խորհրդականին, ով ոչ միայն պիտի չնշանակվեր, այլ պաշտոնանկ արվեր, որովհետև իր խորհրդատվությամբ պատերազմը տանուլ է տվել և Փաշինյանը այս մարդուն, իրենց եզրույթով ասած՝ հին մարդուն, փոխանակ հանի, տանում, նշանակում է պաշտպանության նախարար: Սա նշանակում է, որ ինքը թքած ունի ՀՀ անվտանգության, ՀՀ պաշտպանունակության վրա»,-շեշտեց Գևորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ոչ մի գործողության մեջ տրամաբանություն չկա: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածը սպառիչ թվարկում է ռազմական դրության հիմքերը, ՍահմԱնԱդրությունն էլ հղում է անում այդ օրենքին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ՍահմանԱդրական կարգի տԱպալմամբ է զբաղվում: Նիկոլ ՓաշինյանՆ արդեն մի 10 անգամ տապալել է սահմանադրական կարգն իր իշխանության ընթացքում՝ հասկանալով, որ պաշտոնից ազատվելուց հետո անմիջապես գրավելու է իրավապահ մարմինների ուշադրությունը և հայտնվելու է համապատասխան հիմնարկներում, դրա համար էլ երկարացնում է իր իշխանությունը, սրանք էլ կամակատարի նման դակում են»,-ասաց նա։

Մանրամասները` yerevan.today-տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը