Աշխարհ

27.11.2020 15:57


Թբիլիսիում զինված տղամարդը բանկի մասնաճյուղ է թալանել և դիմել փախուստի

Թբիլիսիում զինված տղամարդը բանկի մասնաճյուղ է թալանել և դիմել փախուստի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում զինված տղամարդը ներխուժել է «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկը թալանել այն, այնուհետև` թաքնվել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին:

«Մասնաճյուղում եղած ականատեսներից մեկն ասել է, որ դիմակավորված և զինված տղամարդը ներխուժել է շենք և սպառնալիքներով գումար է պահանջել դրամարկղի աշխատողից: Դրամարկղավարը նրան տվել է գումարը, որից հետո տղամարդը կարողացել է փախչել»,-տեղեկացնում է հեռուստաալիքը:

Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները, իրավապահները սկսել են քննչական միջոցառումներ: Դեռևս հայտնի չէ, թե որքան գումար է գանձապահը տվել հանցագործին:

Աղբյուրը`tert.am

Այս խորագրի վերջին նյութերը