Լրահոս

03.05.2011 11:48


Ոստիկանությունից հերքում են 50–60 քննիչների՝ դիմում գրելու մասին լուրերը

Ոստիկանությունից հերքում են 50–60 քննիչների՝ դիմում գրելու մասին լուրերը

Մամուլում շարունակվում են լուրեր շրջանառվել, որ կապված ոստիկանության քննիչ Վահան Խանզադյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու միջնորդության հետ, ՀՀ ոստիկանության 50-60 քննիչներ սպառնում են դիմում գրել և ազատվել աշխատանքից: Ոստիկանությունից, սակայն, «7օր»–ի հետ զրույցում հերքել են այդ տեղեկատվությունը։

–Նման բան չկա։ Քննիչները նորմալ աշխատում են, ամեն ինչ հանգիստ է ոստիկանությունում,–պնդել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն առաջիկայում հանդես կգա նաև համապատասխան հաղորդագրությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը