Լրահոս

03.05.2011 13:01


Քաղաքագետ. «...մնացած ընդդիմադիր ուժերի ներկայությունը խորհրդարանում ուղղակի վտանգված է»

Քաղաքագետ. «...մնացած ընդդիմադիր ուժերի ներկայությունը խորհրդարանում ուղղակի վտանգված է»

Բոլոր ուժերի ներկայությունը խորհրդարանում ուղղակի վտանգված է, և այս առումով գուցե Սերժ Սարգսյան – Լևոն Տեր–Պետրոսյան համագործակցությունն ամենաարդյունավետն է աշխատում։ Այդ խնդիրն իրենք արդյունավետորեն այս պահին լուծում են,– լրագրողների  հետ հանդիպման ժամանակ «Հայելի» ակումբում ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը։

Նա համոզմունք է հայտնել, որ եթե այս պահին լրիվ արդար ընտրություններ լինեն, խորհրդարանական ընդդիմության ներկայությունը խիստ վտանգված կլինի։ Խորհրդարանում, Ա.Աղայանի կարծիքով, կհայտնվեն կոալիցիոն ուժերն ու ՀԱԿ–ը։

Իշխանական ճամբարն այս պահին չեմ կարող պնդել՝ մեկ ցուցակով հանդես կգա՞, թե՞ տարբեր ցուցակներով, իսկ «Օրինաց երկրի» համար ընդհանրապես խաղ չկա. ինչ տան, պետք է շնորհակալություն հայտնի։ ՀՀԿ–ն հաստատ փորձելու է միանշանակ մեծամասնություն ունենալ, իսկ Կոնգրեսը փորձելու է ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների ճնշող մեծամասնությունը վերցնել, և այս երկու ուժերը միմյանց օգնելու են այդ ու  մնացած ընդդիմադիրներին խաղից դուրս հանելու հարցում, սա էլ է միանշանակ,– ասել է Արմեն Աղայանը։

Նրա կարծիքով մնացած ընդդիմադիր ուժերը մեծ ցանկության դեպքում կարող են շատ արդյունավետ միջոցներ կիրառել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը