Լրահոս

03.05.2011 15:04


Ջեյմս Ապատուրայ. «ՄԱԿ-ի ԱԽ–ը Լիբիայի վերաբերյալ նոր բանաձև պետք է ընդունի»

Ջեյմս Ապատուրայ. «ՄԱԿ-ի ԱԽ–ը Լիբիայի վերաբերյալ նոր բանաձև պետք է ընդունի»

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեկալի քաղաքական հարցերով օգնական Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, թե ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը Լիբիայի վերաբերյալ նոր բանաձև պետք է ընդունի։

«Այո՛, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ը Լիբիայի վերաբերյալ նոր բանաձև ընդունի, քանի որ 1973թ. բանաձևը ցամաքային գործողություն իրականացնելու համար հիմք չի տալիս։ Այդ պատճառով, որպեսզի ցամաքում որոշակի ռազմական գործողություններ իրակացվեն, նոր բանաձևի ընդունումն անհրաժեշտ է»,–ասել է Ապատուրայը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Արևմուտքի կոալիցիոն ուժերը մտադիր չեն Լիբիայում փոխել քաղաքական վարչակարգը։

–Քադաֆին ՆԱՏՕ–ի թիրախը չէ։ Սակայն նրա զորքերը շարունակում են նպատակամղված սպանել Լիբիայի քաղաքացիական բնակչությանը, իսկ կոալիցիայի գլխավոր նպատակը քաղաքացիական բնակչության պաշտպանությունն է,–նշել է Ապատուրայը։

Այս խորագրի վերջին նյութերը